ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
26.11.2019 | 00:03

Զարթ­նի՛ր, զարթ­նի՛ր, ել կանգ­նի՛ր, Ե­րու­սա­ղե՛մ, դու, որ Տի­րոջ ձեռ­քից խմե­ցիր նրա բար­կու­թ­յան բա­ժա­կը, կոր­ծան­ման բա­ժա­կը, ցաս­ման բա­ժա­կը, որ խմե­ցիր ու դա­տար­կե­ցիր։ Եվ քո բո­լոր որ­դի­նե­րի մեջ, ո­րոնց դու ծնե­ցիր, մե­կը չե­ղավ, որ մխի­թա­րեր քեզ. քո բո­լոր որ­դի­նե­րի մեջ, ո­րոնց դու մե­ծաց­րիր, մե­կը չե­ղավ, որ զո­րա­վիգ դառ­նար քեզ։ Եր­կու բան կա քեզ հա­կա­ռակ, և ո՞վ է, որ ցա­վա­կից է լի­նե­լու քեզ. կոր­ծա­նում և կո­տո­րած, սով և սուր է լի­նե­լու, և ո՞վ է, որ մխի­թա­րե­լու է քեզ։

Ե­սա­յու մար­գա­րեու­թ­յու­նը 51. 17-19

Դիտվել է՝ 2326

Մեկնաբանություններ